Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.06.2014 | 00:09

Տոբիթը ցնծության մեջ գրեց այս աղոթքը և ասաց. «Օրհնված է Աստված, որ կենդանի է հավիտյան, օրհնված է նրա արքայությունը, որովհետև նա է հարվածում և ողորմում, նա է իջեցնում դժոխք և հանում այնտեղից, և ոչ ոք չի փախչում նրա ձեռքից։ Իսրայելի՛ որդիներ, պաշտեցե՛ք նրան հեթանոս ազգերի առջև, որովհետև նա մեզ ցրեց նրանց մեջ, պատմեցե՛ք նրա մեծության մասին, բարձրացրե՛ք նրան բոլոր կենդանի մարդկանց առջև, քանի որ հավիտյան նա է մեր Տեր Աստվածը, մեր Հայր Աստվածը»։


Տոբիթ 13. 1-4

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ